Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությանը հայտագիր ուղարկելու մասին` ռազմական հուշահամալիրների պահպանման համար ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման պահանջով:
Ռուս դիվանագետները բացատրել են, որ գրությունը ուղարկվել է Լվովի իշխանությունների` «Марсово поле» հուշահամալիրում Հայրենական պատերազմի շքանշանի պատճենները ոչնչացնելու ծրագրերի կապակցությամբ:
Նախարարությունը հիշեցրել է, որ Կիևի պարտավորություններն ամրագրված են, այդ թվում՝ ԱՊՀ երկրների ժողովուրդների քաջության և հերոսության հիշողությունը հավերժացնելու մասին համաձայնագրում: