Կարեն Վարդանյանի անվան ԱԹՍ օդանավակայանի կառուցման դրամահավաքն ավարտվել է. վերջնարդյունքը՝ 117,582 ԱՄՆ դոլար
copy image url

Կարեն Վարդանյանի անվան ԱԹՍ օդանավակայանի կառուցման դրամահավաքն ավարտվել է. վերջնարդյունքը՝ 117,582 ԱՄՆ դոլար

Ներքին 3 տարի առաջ - 17:51 31-07-2021

Կարեն Վարդանյանի անվան ԱԹՍ օդանավակայանի կառուցման համար հայտարարված դրամահավաքն ավարտվել է։ Վերջնարդյունքում հավաքվել է 117,582 ԱՄՆ դոլար՝ անհրաժեշտ 111,112-ից։ Նվիրաբերություն է կատարել 2,880 անձ։ Այս մասին հայտնում են Կարեն Վարդանյան կրթական հիմնադրամից:

Հիմնադրամն իր ֆեյսբուքյան էջում շնորհակալություն է հայտնել դրամահավաքի իր գործընկերներին կատարած մեծ աշխատանքի և օժանդակության համար ու բոլոր նրանց, ովքեր որևէ կերպ մասնակցություն են ունեցել դրամահավաքին: Նաև կից ներկայացված են կառուցվող համալիրի նկարները, իսկ համալիրը, ինչպես նշված է գրառման մեջ, «բոլորիս գործուն ջանքերով իրականություն կդառնա կարճ ժամանակ անց»: