Մեծ Բրիտանիայում թոշակառու կինը 4,2 միլիոն ֆունտ ստեռլինգի (5,8 միլիոն դոլար) թանկարժեք քարեր է գողացել Լոնդոնի «Boodles» ոսկերիչների միության աշխատակիցների հենց քթի տակից, հայտնում է Daily Mail-ը:
Ըստ թերթի՝ 60-ամյա ռումինացի Լուլու Լակատոսը ներկայացել է որպես Աննա անունով հեմոլոգ, որպեսզի Boodles- ի ղեկավար Նիկոլաս Ուեյնրայթի հետ կազմակերպի ադամանդապատ յոթ մատանիների զննումը՝ իբր դրանք «ռուս մեծահարուստ հաճախորդների համար» գնահատելու նպատակով։
Ոսկերչի հետ հանդիպմանը կինը շատ արագ զարդերի տոպրակը դրել է պայուսակի մեջ: Դա տեղի է ունեցել մեկ այլ աշխատակցի ներկայությամբ, ինչը հետագայում հաստատել են անվտանգության տեսախցիկները։
Երբ փորձագետներից մեկը նկատել է գողությունը, կինը հանել է պայուսակից գողացվածի նմանությամբ մի տոպրակ. ներսում միայն խճաքարեր են եղել: Պատճառաբանելով աղքատիկ անգլերենը՝ նա ներողություն է խնդրել թյուրիմացության համար և դուրս եկել խանութից: Դռան հետևում նրան էին սպասում չորս հանցակիցները։
Երբ հաջորդ օրը Boodles-ի սեյֆում դրված տոպրակը բացել են, ներսում 7 փոքր սովորական քար են հայտնաբերել ադամանդների փոխարեն։
Բռնվելուց հետո Լակատոսը հայտարարել է, որ Աննան իր կրտսեր քույրն է եղել, որը մահացել է 2019-ին, իսկ ինքը օգտագործել է քրոջ անձնագիրը։
Կինը դատապարտվել է հինգ ու կես տարվա ազատազրկման։