Թաիլանդի քաղաքներից մեկի փողոցներում   հարյուրավոր սոված մակականեր են հայտնվել
copy image url

Թաիլանդի քաղաքներից մեկի փողոցներում հարյուրավոր սոված մակականեր են հայտնվել

Ավելին 3 տարի առաջ - 23:47 28-07-2021

Թաիլանդի Լոպբուրի քաղաքում սոված կապիկները հեղեղել են փողոցները: Այս մասին պատմում է TSN- ը:

Հաճախ կենդանիները դուրս են գալիս երթևեկելի հատվածներ՝ խանգարելով մեքենաներին։

Կապիկներին նախկինում զբոսաշրջիկները կերակրում էին տեղի տաճարների մոտ: Բայց կարանտինային սահմանափակումների պատճառով կենդանիները ստիպված են ինքնուրույն սնունդ փնտրել:

Անցյալ տարի նույնպես քաղաքում նման իրավիճակ էր ստեղծվել: Տեղացիները ստիպված էին կերակրել զայրացած կապիկներին, որպեսզի թույլ չտան կողոպտել կողքի խանութները և ներխուժել բնակելի շենքեր:

Նշվում է, որ այն ժամանակ քաղաքում ավելի քան 6 հազար կապիկ է եղել, բայց դրանց ճշգրիտ թիվն անհնար է պարզել:

Ամենից շատ դիտված