Բայդենը նախազգուշացրել է, որ առաջիկա 10 տարում աշխարհը շատ ավելի ուժեղ կփոխվի
copy image url

Բայդենը նախազգուշացրել է, որ առաջիկա 10 տարում աշխարհը շատ ավելի ուժեղ կփոխվի

Արտաքին 3 տարի առաջ - 16:19 28-07-2021

Առաջիկա տասը տարում աշխարհը շատ ավելի ուժեղ կփոխվի, քան նախորդ կես դարում էր: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ ելույթ ունենալով Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակի աշխատակիցների հետ:

«Աշխարհը տեխնոլոգիական տեսանկյունից այնքան արագ է փոխվում՝ դաշինքների և մարդկանց փոխազդեցության առումով, որ հաջորդ 10 տարիներին ամեն ինչ կփոխվի բոլոր ուղղություններում ավելի շատ, քան նախորդ 50 տարիներին էր: Սա չափազանցություն չէ, այլ փաստ»,- ասել է նա:

Նրա խոսքով, դեռևս 15 տարի առաջ գերձայնայինի մասին հայտարարությունները կառաջացնեին չհասկացվածություն, և այն կընդունեին որպես «խելացնորություն»:

«Շատ բան կփոխվի... Կդառնա իսկապես ավելի դժվար,- հստակեցրել է Բայդենը:- Սպառնալիքները աշխարհագրորեն կդառնան ավելի տարատեսակ, քան 20 տարի առաջ էին»:

Ամենից շատ դիտված