Ֆրանսիայում սանիտարական անձնագրերի դեմ ակցիայի 71 մասնակից է բերման ենթարկվել
copy image url

Ֆրանսիայում սանիտարական անձնագրերի դեմ ակցիայի 71 մասնակից է բերման ենթարկվել

Ավելին 3 տարի առաջ - 18:46 25-07-2021

Ֆրանսիական ոստիկանությունն ու ժանդարմերիան բերման են ենթարկել երկրում անցկացվող բողոքի ակցիաների 71 մասնակիցների: Այդ թվում` երկրի 24 բնակիչ բերման է ենթարկվել Փարիզում, իսկ նրանցից 21-ը կալանավորվել է:

Երեկ Փարիզում, Մարսելում, Ստրասբուրգում, Լիլում և Ֆրանսիայի մի շարք այլ մեծ քաղաքներում տեղի է ունեցել 168 ցույց, որոնց մասնակիցների ընդհանուր թիվը 160 հազար է գնահատվում: Ցուցարարները բողոքում են երկրում սոցիալական անցագրերի ներդրման դեմ: Փարիզում անցկացված երեք ցույցերն արտոնված են եղել։ Ելիսեյան Դաշտերում բախումներ են տեղի ունեցել ագրեսիվ տրամադրված ցուցարարների և ոստիկանության աշխատակիցների միջև:

Ամենից շատ դիտված