Գիտնականները հայտնաբերել են կորոնավիրուսի նոր խոցելի կողմեր
copy image url

Գիտնականները հայտնաբերել են կորոնավիրուսի նոր խոցելի կողմեր

Արտաքին 3 տարի առաջ - 10:58 24-07-2021

Գերմանացի գիտնականներին հաջողվել է հայտնաբերել կորոնավիրուսի անփոփոխ հատվածները, որոնք COVID-19 են առաջացնում: Օգտագործելով այս տեղեկատվությունը՝ հնարավոր է արդյունավետ դեղամիջոցներ մշակել վիրուսի դեմ:

Ֆրանկֆուրտի համալսարանի մասնագետները համեմատել են SARS-CoV և SARS-CoV-2 կորոնավիրուսների գենոմները. վերջինը հենց համավարակի պատճառն էր: Փորձագետները պարզել են, որ երկու վիրուսներն էլ ունեն գենոմի նույն հատվածները, որոնք չեն փոխվում: Նրանց բացահայտումը հոդվածի տեսքով տպագրվել է Angewandte Chemie ամսագրում:

Իրենց հետազոտության համար գիտնականներն օգտագործել են միջուկային մագնիսառեզոնանսային սպեկտրոսկոպիայի մեթոդը: Մոլեկուլները նախ գծանշվել են կայուն իզոտոպներով, ապա ենթարկվել են ուժեղ մագնիսական դաշտի ազդեցությանը: Այդկերպ հնարավոր է դարձել հայտնաբերել ամենափոքր մոլեկուլների միջև կապերը:

Գիտնականներին հաջողվել է գտնել երեք մոլեկուլ, որոնցից յուրաքանչյուրը կապվում է վիրուսի ՌՆԹ-ի միայն մեկ հատվածի հետ: Թերևս հնարավոր կլինի դրանց վրա ազդել դեղերի միջոցով և արգելափակել վարակված բջջում կորոնավիրուսի վերարտադրությունը: