Ջրհեղեղ՝ Թուրքիայում. Լողացող մեքենաներ և տներ. լուսանկարներ
copy image url

Ջրհեղեղ՝ Թուրքիայում. Լողացող մեքենաներ և տներ. լուսանկարներ

Արտաքին 3 տարի առաջ - 17:50 23-07-2021

Թուրքիայի հյուսիսարևելյան շրջաններում արտակարգ իրավիճակ է՝ Սև ծովի ափի լեռնային շրջաններում տեղատարափ անձրևների պատճառով: Արխավի գետի և նրա վտակների վարարումները հեղեղել են Ռիզե և Արթվին գավառների ճանապարհներն ու մի քանի բնակավայրեր:

Տեղի բնակիչները սոցցանցերում տեղադրել են ջրհեղեղի ժամանակ արված տեսանյութեր. կադրերից երևում է, թե ինչպես են ջրի հզոր հոսքերը փողոցներով քշում մարդատար մեքենաները:

Երկրի արտակարգ իրավիճակների ծառայությունները տուժած շրջաններում իրականացնում են որոնողափրկարարական աշխատանքներ: Արտակարգ դեպքի վայր է ժամանել Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն:

Ֆոտոշարք