Արգենտինայում թույլ կտան փաստաթղթերում երրորդ սեռ նշել
copy image url

Արգենտինայում թույլ կտան փաստաթղթերում երրորդ սեռ նշել

Ավելին 3 տարի առաջ - 21:16 22-07-2021

Արգենտինայում կթույլատրեն ազգային նույնականացման քարտում նշել «երրորդ» սեռ, որը կնշվի X տառով: Այս մասին հայտարարել է նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը:

«Լսեք, մարդկության պատմության մեջ երևի անհամար մարդիկ են եղել, որոնք իրենց որպես տղամարդ կամ կին չեն զգացել, որոնք իրենց այլ են զգացել, այնպիսին, ինչպիսին՝ կան, - նշել է նախագահը: - Ի՞նչ նշանակություն ունի պետության համար, իր առջև տղամա՞րդ է, թե՞ կին։ Կարևոր է, որ քաղաքացիները սովորում կամ աշխատում են, պատվաստվում են, հարկեր են վճարում, ոչ թե նրանց սեռական կողմնորոշումը»:

Արգենտինայում լիբերալ օրենքներ են գործում ԼԳԲՏ և գենդերային առանձնահատկությունների վերաբերյալ: 2002 թվականին Բուենոս Այրեսը դարձավ Լատինական Ամերիկայի առաջին քաղաքը, որն օրինականացրեց նույնասեռ զույգերի քաղաքացիական միությունները: