Իմ օրոք ԱՄՆ-ում կլինի երկու սեռ՝ արական և իգական. Թրամփ
copy image url

Իմ օրոք ԱՄՆ-ում կլինի երկու սեռ՝ արական և իգական. Թրամփ

Արտաքին 3 ամիս առաջ - 16:30 23-12-2024
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը կպահպանի գենդերային քաղաքականությունը, որտեղ կան միայն արական և իգական սեռեր: Այս մասին գրում է ТАСС–ը:

«Թրամփի վարչակազմի օրոք Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնական քաղաքականությունը կլինի այն, որ գոյություն ունեն միայն երկու սեռ՝ արական և իգական: Այդքան բարդ չի հնչում, այնպես չէ՞», – ասել է Թրամփը՝ Արիզոնա նահանգի Ֆենիքս քաղաքում կայացած AmericaFest համաժողովում։