Յուդաշկինը պատմել է Պուգաչովայի արձագանքի մասին՝ իր քաղցկեղի վերաբերյալ լուրին
copy image url

Յուդաշկինը պատմել է Պուգաչովայի արձագանքի մասին՝ իր քաղցկեղի վերաբերյալ լուրին

Ավելին 3 տարի առաջ - 19:19 21-07-2021

Նորաձևության դիզայներ Վալենտին Յուդաշկինը հարցազրույց է տվել YouTube-ի «Էմպատիա Մանուչի» շոուին, որտեղ խոսել է իր ընկերուհու՝ երգչուհի Ալլա Պուգաչովայի արձագանքի մասին իր հիվանդության վերաբերյալ հաղորդագրությանը: Նա նշել է, որ Պուգաչովան օգնել է իրեն, բայց միևնույն ժամանակ լուրը ստանալուց հետո նա շատ շփոթված է եղել: «Խուճապ էր. Նա կարծում էր որ նման բան կարող էր պատահել յուրաքանչյուրի հետ, բայց ոչ՝ ինձ», - պատմել է Յուդաշկինը՝ Վյաչեսլավ Մանուչարովին:

Մոդելյորն ընդգծել է, որ Պրիմադոննան իրեն շատ նրբանկատ ու ջերմ է պահել։ «Իմ կյանքում նրա ամենաարժեքավոր քայլը երևի ազնվությունն է հարաբերություններում», նշել է Յուդաշկինը։

Յուդաշկինը նաև նշել է, որ վերջին տարիներին իրեն ավելի հաճախ են սկսել զանգահարել: Նա հաճախ բուժվել է Արևմուտքում, բայց նրան սովորաբար փրկել են Ռուսաստանում:

Ամենից շատ դիտված