Պուգաչովայի թոռը պատմել է, թե ինչպես է իր աչքի առաջ մահացել Պևցովի որդին
copy image url

Պուգաչովայի թոռը պատմել է, թե ինչպես է իր աչքի առաջ մահացել Պևցովի որդին

Ավելին 3 տարի առաջ - 15:50 28-05-2021

Երգչուհի Ալլա Պուգաչովայի թոռը ՝ Նիկիտա Պրեսնյակովը, «Մարդու ճակատագիրը» հաղորդաշարի նոր թողարկումում հաղորդավար Բորիս Կորչևնիկովին պատմել է, որ դերասան Դմիտրի Պևցովի ​​որդին ՝ Դանիելը, մահացել է իր աչքի առաջ:

Ողբերգությունը տեղի է ունեցել 2012 թվականի սեպտեմբերի 3-ին: 22-ամյա Դանիելը անհաջող հենվել էր պատշգամբի ճաղավանդակին, ընկել երրորդ հարկից և մահացել։ Պրեսնյակովը ականատես է եղել ողբերգական դեպքին: «Մենք նստած էինք նույն սեղանի շուրջ։ Նա կյանքով լեցուն տղա էր․մենք լավ ընկերներ էինք», - ասել է Պրեսնյակովը:

Դմիտրի Պևցովն ունի նաև կրտսեր որդի Էլիշան, որը ծնվել է դերասանուհի Օլգա Դրոզդովայի հետ ամուսնության ընթացքում։

Ավելի վաղ դերասանուհի Օլգա Դրոզդովան պատմել էր, թե ինչպես է օգնել իր ամուսնուն ՝ Դմիտրի Պևցովին, հաղթահարել որդու ՝ Դանիելի մահը: Հետո Դրոզդովան որոշել է ամուսնուն տանել արտերկիր:

Ամենից շատ դիտված