Մահացել է հայտնի դիզայներ Վալենտին Յուդաշկինը
copy image url

Մահացել է հայտնի դիզայներ Վալենտին Յուդաշկինը

Արտաքին 1 տարի առաջ - 17:48 02-05-2023
59 տարեկանում մահացել է ռուս հայտնի մոդելավորող Վալենտին Յուդաշկինը, հայտնում է ռուսական Առաջին ալիքը։

«Փայլուն մոդելավորող, համաշխարհային նորաձևության ճանաչված վարպետ: Նրա զգեստները կրել են շոու-բիզնեսի, թատրոնի և կինոյի աստղերը, իսկ շոուները միշտ մեծ ուշադրություն են գրավել»,- ասվում է հեռուստաալիքի կայքում:

2021 թվականին Վալենտին Յուդաշկինն առաջին անգամ խոսել էր լուրջ ուռուցքային հիվանդության դեմ պայքարի մասին։ Մոտավորապես հինգ տարի առաջ նորաձևության դիզայների մոտ ախտորոշվել էր երիկամի չարորակ ուռուցք, մետաստազները տարածվել էին արագությամբ։ Դիզայները շարունակել է աշխատել՝ չնայած իր վիճակին։

Վալենտին Յուդաշկինը ծնվել է 1963 թվականին Մոսկվայի մարզի Օդինցովո քաղաքում։ Նա Ռուսաստանի ժողովրդական արտիստ է, Ռուսաստանի Դաշնության և Ռուսաստանի արվեստի ակադեմիայի արվեստի վաստակավոր գործիչ:

Հիշեցնենք, որ օրեր առաջ կյանքից հեռացավ նաև ռուս հանրահայտ մոդելավորող Վյաչեսլավ Զայցևը։