Սոֆի Մխեյանի ջերմ շնորհավորանքը Նազենի Հովհաննիսյանին
copy image url

Սոֆի Մխեյանի ջերմ շնորհավորանքը Նազենի Հովհաննիսյանին

Ավելին 3 տարի առաջ - 22:21 18-07-2021

Այսօր հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանի ծննդյան օրվա կապակցությամբ երգչուհի Սոֆի Մխեյանը համատեղ տարբեր լուսանկարներից կոլաժ է պատրաստել։ Հրապարակմանը կից Սոֆին գրել է․

«Կան մարդիկ, որ Աստծուց ստանում են հարազատ հոգու տեսքով պարգև, կամ չեն ստանում...

Անվերջ կխոսեն, անվերջ կքննարկեն, անվերջ կարտահայտվեն, լավ ու վատ կանեն, կբամբասեն, հաջորդիվ՝ կմոռանան ու կմեծարեն, չճանաչելով` կգնահատեն... և թո՜ղ....

իսկ էկրաններից դուրս կա մեկ այլ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ... ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ )

Ես այն ամենաերջանիկներից եմ, ում բաժին է հասել քեզ պես պարգևը, բացառիկ տեսակի հարազատ հոգի, ընկերուհի, վաղուց արդեն քույր...

Շնորհավորում եմ ծնունդդ. Աստված թող Օրհնի ու միշտ Պահապան լինի Քեզ:

Առողջ լինես, երջանիկ և անսահման ուրախ, Աստծո կամոք, թող հարատևի մեր ընկերությունը, շարունակվի շաաաա՜տ երկար տարիներ:))))

Ամենից շատ դիտված