Փարիզում առանց դիմակների ամբոխը դուրս է եկել սանիտարական անցագրերի դեմ բողոքի ցույցի
copy image url

Փարիզում առանց դիմակների ամբոխը դուրս է եկել սանիտարական անցագրերի դեմ բողոքի ցույցի

Արտաքին 3 տարի առաջ - 20:43 17-07-2021

Մարի Լը Պենի «Ազգային միություն» կուսակցության նախկին անդամ, այժմ «Հայրենասերներ» կուսակցության ղեկավար Ֆլորիան Ֆիլիպոն Փարիզում հազարավոր մարդկանց է հանել բողոքի ցույցի՝ ընդդեմ սանիտարական անցագրերի և բուժաշխատողների պարտադիր պատվաստումների:

Հավաքվածները հիմնականում բժշկական դիմակներ չեն կրում, նրանք իրենց ձեռքում պահում են ֆրանսիական եռագույններ և կարգախոսներ, որոնք դատապարտում են նախագահ Էմանուել Մակրոնի որոշումը՝ բժշկական անցաթղթերով ռեստորաններ, բարեր, առևտրի կենտրոններ, ինքնաթիռներ և գնացքներ մուտք գործելու մասին: Հավաքվածները նաև վանկարկում են «Ազատություն, ազատություն», «Մակրոն, հեռացի՛ր»: