ՆԱՍԱ-ն նախազգուշացրել է Լուսնի «ցնցումների» պատճառով նոր լայնածավալ ջրհեղեղների մասին
copy image url

ՆԱՍԱ-ն նախազգուշացրել է Լուսնի «ցնցումների» պատճառով նոր լայնածավալ ջրհեղեղների մասին

Ավելին 3 տարի առաջ - 22:31 16-07-2021

ՆԱՍԱ-ի և Հավայիի համալսարանի գիտնականները նախազգուշացնում են, որ Լուսնի ուղեծրի առաջիկա փոփոխությունները կարող են հաջորդ տասնամյակում Երկրի վրա ռեկորդային ջրհեղեղի պատճառ դառնալ: Հետազոտությունը հրապարակված է Nature Climate Change ամսագրում:

Հետազոտողները պարզել են, որ 2030-ականներին ամերիկյան առափնյա քաղաքներում ջրհեղեղները կարող են մի քանի անգամ ավելի վատ լինել: Պատճառը լինելու են լուսնի «ցնցումները»: Փորձագետները ենթադրում են, որ ջրհեղեղները զգալի վնաս կհասցնեն:

Միևնույն ժամանակ, հեղինակները նշում են, որ իրականում լուսնային տատանման ֆենոմենը բնական է: Այն առաջին անգամ նկարագրվել է 1728 թվականին: Գիտնականները ասում են, որ Լուսնի ուղեծիրը պատասխանատու է և՛ բարձր, և՛ ցածր մակընթացությունների համար մոտավորապես յուրաքանչյուր 18,6 տարին մեկ, և դրանք ինքնին վտանգավոր չեն:

Սակայն, նրանց կարծիքով, այս անգամ անհանգստանալու ավելի շատ պատճառներ կան: Կլիմայի փոփոխության պատճառով ծովի մակարդակի բարձրացման հետևանքով, սպասվում է, որ հաջորդ ալիքները կլինեն ավելի ինտենսիվ և հաճախակի, քան երբևէ:

Նախկինում NASA-ն հայտարարել էր, որ հաջորդ տասնամյակում Միացյալ Նահանգների որոշ տարածքներում ջրհեղեղներ տեղի կունենան մեկ-երկու օրվա ընդմիջումներով:

Ամենից շատ դիտված