Վերսաչեի առանձնատանը երկու դիակ է հայտնաբերվել նրա սպանության տարելիցի նախօրեին
copy image url

Վերսաչեի առանձնատանը երկու դիակ է հայտնաբերվել նրա սպանության տարելիցի նախօրեին

Արտաքին 3 տարի առաջ - 18:57 15-07-2021

Մայամի Բիչում (ԱՄՆ, Ֆլորիդա նահանգ) հուլիսի 14-ին տեղի հյուրանոցի համարում երկու մարդու մահացած են գտել: Ավելի վաղ դա եղել է հայտնի կուտյուրյե Ջանի Վերսաչեի առանձնատունը: Դիակը գտել է սպասուհին, և ինքն էլ զանգահարել է ոստիկանություն: Այս մասին հաղորդում է NBC News-ը:

Տեղի ունեցածին հատուկ միստիցիզմ կարող է հաղորդել այն փաստը, որ դեպքը տեղի է ունեցել հենց իր՝ Վերսաչեի մահվան 24-րդ տարելիցի նախօրեին: 1997-ի հուլիսի 15-ին դիզայներին կրակել են իր առանձնատան մուտքի մոտ: Դա արել է սերիական մարդասպան Էնդրյու Կյունենենը: Վերսաչեի մահից հետո նրա տունը վերածվել է հյուրանոցի՝ տասը համարներով:

Այժմ ոստիկանությունը դժվարանում է պատասխանել՝ արդյոք այս երկու տղամարդկանց մահը կապ ունի՞ հայտնի մոդելավորողի սպանության տարելիցի հետ:

Ամենից շատ դիտված