Մաշկաբան, տրիխոլոգ Իրինա Կոտովան պատ ել է, որ կորոնավիրուսով հիվանդացած մարդկանց մոտ հիվանդությունից երեք-չորս ամիս անց կարող է մազաթափություն սկսվել: Ի թիվս այլ բաների, COVID-19- ի համար նախատեսված որոշ դեղեր ընդունելու հետևանքը կարող է նաև եղունգների թուլացման պատճառ դառնալ:
Բժշկի խոսքով, քովիդով պայմանավորված մազաթափությունը որպես կանոն տևում է մոտ երեք ամիս և դադարում է ինքն իրեն։
Ալերգոլոգ-իմունոլոգ, Ալերգոլոգիայի և կլինիկական իմունաբանության եվրոպական ակադեմիայի անդամ Մարիա Պոլները հավելել է, որ մազերի կորուստը և եղունգների թուլացումը կարող են լինել ինչպես որոշ դեղերի ազդեցության հետևանք, այնպես էլ բուն վարակի արդյունք: