Զատիկները գրոհել են սևծովյան հանգստավայրերը
copy image url

Զատիկները գրոհել են սևծովյան հանգստավայրերը

Ավելին 3 տարի առաջ - 20:48 14-07-2021

Սևծովյան հանգստավայրերում զատիկների հարձակում է տեղի ունեցել: Զատիկների գրոհից ամենաշատը տուժել է Կրասնոդարի երկրամասը: Զբոսաշրջիկները սոցիալական ցանցերում բողոքում են, որ միջատները վխտում են լողափերում: Հսկայական խմբերով նրանք պտտվում են ամենուր և խանգարում հանգիստը: Մասնագետներն ասում են, որ չպետք է վախենալ զատիկներից: Նրանք սնվում են վնասատուներով: Զատիկների զանգվածային գրոհի դեպքեր հազվադեպ են պատահում: Հարձակումը պետք է ավարտվի մոտ երկու շաբաթից:

Ֆոտոշարք