Instagram-ը գործարկել է նոր գործառույթ
copy image url

Instagram-ը գործարկել է նոր գործառույթ

Ավելին 3 տարի առաջ - 22:37 13-07-2021

Instagram սոցիալական ցանցը գործարկել է Security Checkup նոր գործառույթը, որն ավելի մեծ անվտանգություն կապահովի օգտվողների համար: Այս մասին ընկերությունը հայտարարել է իր բլոգում:

«Անվտանգության ստուգումը հնարավորություն կտա մարդկանց անցնել իրենց հաշվի ապահովման համար անհրաժեշտ քայլերը», - ասված է հայտարարության մեջ:

Այն օգտվողները, որոնց հաշիվները կոտրվել են, կկարողանան ստուգել, ​​թե ովքեր են մուտք գործել իրենց հաշիվ, համոզվել, որ տվյալները ճիշտ են, հաստատել փոխհարաբերությունները այլ պրոֆիլների հետ և թարմացնել կոնտակտային տվյալները:

Ավելի վաղ Instagram սոցիալական ցանցի ղեկավար Ադամ Մոսերին հայտարարել էր, որ ծառայությունը ծրագրում է լրիվ էկրանով տեսանյութեր ներմուծել հավելվածի հիմնական լրահոսում:

Ըստ Մոսերիի՝ ամբողջ էկրանով տեսանյութերը կհայտնվեն Instagram-ի օգտագործողների հոսքերում, ներառյալ առաջարկվող հաշիվներում տեղադրվածները: Սոցցանցի ղեկավարը պարզաբանել է, որ օգտվողները կկարողանան դիտել Instagram- ի փորձերը առաջիկա ամիսներին:

Ամենից շատ դիտված