Ն. Փաշինյանի թարգմանիչը խեղաթյուրել է Էռնեկյանի խոսքը
copy image url

Ն. Փաշինյանի թարգմանիչը խեղաթյուրել է Էռնեկյանի խոսքը

Ներքին 3 տարի առաջ - 12:07 13-07-2021

Երեկ Հայաստանի ազգային հերոս, արգենտինահայ գործարար, բարերար Էդուարդո Էռնեկյանին հյուրընկալության ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի թարգմանիչը խեղաթյուրել է պարոն Էռնեկյանի խոսքը:

Ըստ թարգմանչի և վարչապետի գրասենյակի տարածած հաղորդագրության` Է. Էռնեկյանն ասել է. «Մենք աջակցում ենք Ձեր կայացրած որոշմանը, որովհետև դա շատ կարևոր է, և մենք ի սկզբանե աջակցում էինք Ձեր հաղթանակը»:

Մինչդեռ պարոն Էռնեկյանն իսպաներեն ասել է. « de queremos apoyo a su decisión tomada», ինչը նշանակում է՝ «մենք աջակցում ենք Ձեր կայացրած որոշմանը»:

Մինչդեռ, բացի աչքի զարնվող հայերեն սխալներից (պետք է լինի՝ հաղթանակին), իրականում պարոն Էռնեկյանը նախադասության երկրորդ հատվածը չի ասել:

<iframe width="933" height="525" src="https://www.youtube.com/embed/HDGEmXX3aWQ" title="YouTube video player" frameborder="0" allow="accelerometer; autoplay; clipboard-write; encrypted-media; gyroscope; picture-in-picture" allowfullscreen></iframe>

Ամենից շատ դիտված