Արցախի ԱԺ նախագահն այցելել է Հայաստանում Արցախի կառավարության օպերատիվ շտաբ
copy image url

Արցախի ԱԺ նախագահն այցելել է Հայաստանում Արցախի կառավարության օպերատիվ շտաբ

Ներքին 3 տարի առաջ - 19:54 12-07-2021

Այսօր՝ հուլիսի 12-ին, Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը Երևանում հանդիպել է ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանի հետ:

Հանդիպմանը Արցախի խորհրդարանի նախագահին է ներկայացվել իրականացվող աշխատանքների և միջոցառումների ընթացքը, ինչպես նաև տեղահանվածներին տրամադրվող 68 հազարական և որպես վարձավճար տրամադրվող 30 հազարականների կարգի և ընթացքի մասին տեղեկատվություն:

Արթուր Թովմասյանը կարծիք է հայտնել՝ առնվազն մինչև տարեվերջ տեղահանված արցախցիներին 68 հազարական դրամի տրամադրման գործընթացի շարունակականության օգտին:

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Արցախից տեղահանված և ՀՀ-ում ապաստանած մոտ երեք հարյուր շրջանավարտների հետագա ճակատագրի հարցը:

Շոշափվել է նաև առաջին դասարան հաճախող երեխաների հաշվառման խնդիրը:

Կայացվել է որոշում՝ դպրոց հաճախող առաջին դասարանցիներին Շտաբի կողմից պայուսակի և գրենական պիտույքների տրամադրման մասին:

Ամենից շատ դիտված