Հուլիսի 11-16-ին ՀՀ որոշ շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
copy image url

Հուլիսի 11-16-ին ՀՀ որոշ շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Ներքին 3 տարի առաջ - 15:47 11-07-2021

ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ հուլիսի 11-16-ին Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Երևան քաղաքում՝
Հուլիսի 11-ի ցերեկը, 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 13-14-ի երեկոյան ժամերին, 15-16-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20մ/վրկ:

Հանրապետության տարածքում`
Հուլիսի 11-16-ին հիմնականում կեսօրից հետո և գիշերը ՝ առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։ Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 11-12-ին՝ ցերեկը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։

Ամենից շատ դիտված