Երևանում առկա է և սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակի տեսություն
copy image url

Երևանում առկա է և սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակի տեսություն

Ներքին 3 տարի առաջ - 09:38 04-08-2021

Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում առկա է և սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն` Հայաստանի Հանրապետության տարածքում օգոստոսի 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-8-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։

Քամին կլինի հարավարևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 4-6-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։

Եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում օգոստոսի 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Օգոստոսի 7-8-ի երեկոյան ժամերին առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 18-20 մ/վ արագությամբ: