Հարյուրավոր թայլանդացի բուժաշխատողներ վարակվել են կորոնավիրուսով՝ չնայած Սինովակով պատվաստմանը
copy image url

Հարյուրավոր թայլանդացի բուժաշխատողներ վարակվել են կորոնավիրուսով՝ չնայած Սինովակով պատվաստմանը

Ավելին 3 տարի առաջ - 14:28 11-07-2021

Թաիլանդի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ ավելի քան 600 բուժաշխատողներ, որոնք ստացել են չինական Sinovac պատվաստանյութի երկու դեղաչափ, վարակվել են COVID-19- ով։ Այս մասին հաղորդում է Reuters-ը:

Նախարարության տվյալներով՝ ապրիլ-հուլիս ամիսներին պատվաստվել է 677.348 բուժաշխատող, նրանցից 618-ը վարակվել են: Նշվում է, որ պատվաստված մեկ բուժաշխատող մահացել է կորոնավիրուսից, մյուսը այժմ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:

Մասնագետները խորհուրդ է տվել ընդունել երրորդ դոզան՝ ռիսկի տակ գտնվող առողջապահական աշխատողների իմունիտետը խթանելու համար:

Մինչ օրս աշխարհում գրանցվել են ավելի քան մեկ տասնյակ կորոնավիրուսային պատվաստանյութեր: Դրանցից յոթը հաստատված են ԱՀԿ-ի կողմից՝ AstraZeneca, Sinovac and Sinopharm, Pfizer / BioNTech, Johnson & Johnson և Moderna:

«Թայլանդը շուտով կստանա եկ այլ պատվաստանյութ՝ AstraZeneca վիրուսային վեկտորը կամ mRNA պատվաստանյութը», - ասել է նախարարության պաշտոնյա Սոպոն Յամսիրիթհավոնը:

Sinovac-ը Չինաստանում մշակված երկրորդ պատվաստանյութն է, որն ստացել է ԱՀԿ վավերացում: Sinopharm- ի առաջին չինական պատվաստանյութը հաստատվել է մայիսի 7-ին: CanSino Biologics- ի արտադրած երրորդ չինական պատվաստանյութը ներկայացրել է կլինիկական փորձարկումների տվյալները:

Ամենից շատ դիտված