Հայաստանի վարչապետը  Պուտինից օգնություն է խնդրում. գերմանախոս մամուլ
copy image url

Հայաստանի վարչապետը Պուտինից օգնություն է խնդրում. գերմանախոս մամուլ

Արտաքին 3 տարի առաջ - 13:34 09-07-2021

Գերմանախոս մամուլն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա կատարած այցին:

Շվեյցարական Nau.ch լրատվական կայքը գրում է, որ Հայաստանը Ռուսաստանից օգնություն է խնդրում Ադրբեջանի հետ հակամարտությունում:

Կայքը գրում է, որ ներկայումս ռուս զինվորներն ապահովում են Լեռնային Ղարաբաղի խաղաղությունը:

«Չնայած ռուս խաղաղապահների ներկայությանը՝ իրավիճակը Հարավային Կովկասում շարունակում է լարված մնալ»,- գրում է կայքը՝ մեջբերելով Նիկոլ Փաշինյանի խոսքերը:

Հեղինակը շեշտում է, որ շուրջ 2000 ռուս զինվորներ վերահսկում են Լեռնային Ղարաբաղի հրադադարի ռեժիմը, որը Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ հաստատվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև:

Գերմանական հայտնի RND լրատվական կայքը նույնպես անդրադարձել է ՀՀ վարչապետի՝ Մոսկվա կատարած այցին՝ նշելով, որ Մոսկվայում Փաշինյանը ցանկացել է ընդլայնել ռուսական խաղաղապահ զորքերի առաքելությունը:

«Պուտինի հետ Նիկոլ Փաշինյանի առանձնազրույցը տևել է մինչ ուշ երեկո, որից հետո Պուտինը նրան շնորհավորել է խորհրդարանական ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի առթիվ»,-գրում է կայքը՝ նշելով, որ Կրեմլը մտահոգված էր Նիկոլ Փաշինյանի վստահության հնարավոր կորուստով:

«Կրեմլը երբեք չի թաքցրել այն փաստը, որ Փաշինյանին համարում է հրադադարի համաձայնագրի իրականացման երաշխավորը»,-նկատում է կայքը: