Թրամփը դժգոհ է Պուտինից և Զելենսկուց, խարդախության նոր սխեմա՝ Telegram-ում․ Միջազգային մամուլ

Տեսանյութ Մամուլ Արտաքին 2 շաբաթ առաջ - 12:10 03-04-2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհ է Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդներից՝ համարելով, որ նրանց միջև հակամարտությունը «չափազանց երկար» է տևում: Այս մասին գրում է Sky News-ը։

Մահացել է «Հավերժ Բեթմեն» ֆիլմի Բեթմենի դերակատարը 65 տարեկանում։ Մահվան պատճառը եղել է թոքաբորբը։ Վերջին տարիներին դերասանը պայքարում էր նաև քաղցկեղի դեմ։ Այս մասին գրում է APNews-ը։

Telegram-ում տարածվել է նոր խարդախության սխեմա․ հանցագործները արհեստական բանականության միջոցով փոփոխում են օգտատերերի տեսանյութերը և օգտագործում դրանք՝ նրանց հարազատներին խաբելու համար։ Եթե զոհը վստահում է հաղորդագրությանը և կատարում պահանջվող գործողությունները, հանցագործները կարող են ստանալ նրա բանկային տվյալները, ձևակերպել վարկեր կամ նույնիսկ վերագրանցել անշարժ գույքը։ Այս մասին գրում է RBK-ն։

«Սլովո պացանի» սերիալի դերասաններ Ռուզիլ Մինեկաևը և Լեոն Կեմստաչը հայտնվել են ֆինանսական սկանդալի կենտրոնում։ Խնդիրը կապված է «Эу, пацан!» ապրանքանիշի չիպսերի հետ․ այդ ապրանքները վաճառող ընկերությունը մեկ տարի առաջ պատվիրել է խոշոր մատակարարում, սակայն, ըստ լոգիստիկ կազմակերպության, չի վճարել փոխադրման դիմաց։Այս մասին գրում է TASS-ը։

Netflix-ը սկսել է «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմի շարունակության նկարահանումները։ Գլխավոր դերում կրկին Բրեդ Փիթն է, ով կվերադառնա իր Կլիֆ Բուտի կերպարին, որի համար 2020 թվականին «Օսկար» է ստացել։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է վերջին 100 տարվա մեջ ամենակոշտ մաքսատուրքերի մասին, որոնք զգալի ազդեցություն կունենան համաշխարհային տնտեսության վրա։ Նա այս օրը անվանել է «ազատագրման օր»։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն նոր 10% մաքսատուրք կսահմանի բոլոր ներմուծվող ապրանքների վրա՝ այդ կերպ բարձրացնելով մաքսատուրքերն այն երկրների վրա, որոնցից ԱՄՆ-ը ներմուծում է ապրանքներ։Այս մասին հայտնում է Reuters-ը։

Բելգիացի դերասան Ժան-Կլոդ Վան Դամին մեղադրում են մարդկանց առևտրով զբաղվելու մեջ։ ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ նա Կանն քաղաքում մասնակցել է միջոցառման, որտեղ նրան ներկայացրել են հինգ ռումինացի կանանց՝ որպես «նվեր»։ Այս մասին գրում է Vulture-ը։

BMW-ն ցանկանում է բացել նոր դարաշրջան ավտոմոբիլային արդյունաբերության մեջ՝ օգտագործելով չինական արհեստական բանականությունը իր ավտոմոբիլներում։ 2026 թվականից սկսած, բոլոր BMW ավտոմոբիլները, որոնք կվաճառվեն Չինաստանում, կաշխատեն Alibaba ընկերության կողմից մշակված արհեստական բանականության միջոցով։ Այս մասին գրում է Euronews-ը։

Մաշկի վրա ապրող բակտերիաներն ու սնկերը կարևոր դեր են կատարում մաշկի առողջության պահպանման գործում։ Այդ «լավ» միկրոբները պաշտպանում են մաշկը վարակներից, օգնում վերքերի բուժմանը և կարող են նվազեցնել ուլտրամանուշակագույն ճառագայթներից առաջացող վնասները: Այս մասին գրում է BBC-ն