«Նոր-Նորքի ՊՊԳՎ ծառայող՝ Դավիթ Սերոբյանը, իր ծառայողական զենքը, դեռևս ինձ համար անհայտ ինչ-որ հանգամանքներում տվել է «Վեոլիա ջրի» աշխատակցին, վերջինս օգտվելով այդ զենքից ինքնասպանության է դիմել։ Իմ տեղեկություններով դեքպը տեղի է ունեցել երեկ՝ Երևանում»։
Այս մասին
Oragir.News-ի հետ զրույցում ասաց գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը։ Պողոսյանի խոսքով՝ ոստիկանությունը ամեն կերպ փորձել է դեպքը թաքցնել․
«Սա հերթական «չէպե»-ն է Վահե Ղազարյանի ղեկավարած կառույցի վրա։ Ընդհանուր առմամբ խոսում է ոստիկանության անվերահսկելի լինելու մասին։ Այսպիսով պետությունը դիտավորյալ քաոսի են վերածում»,-ասաց նա։
Իրավապաշտպանի խոսքով՝ ոստիկանությունը դեռևս այս դեպքի մասին որևէ հայտարարությամբ հանդես չի եկել։