Եվրո-2020-ի քառորդ եզրափակչի խորհրդանշական հավաքականն՝ ըստ WhoScored-ի
copy image url

Եվրո-2020-ի քառորդ եզրափակչի խորհրդանշական հավաքականն՝ ըստ WhoScored-ի

Սպորտ 3 տարի առաջ - 00:09 06-07-2021

WhoScored-ը ներկայացրել է Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչի խորհրդանշական հավաքականը:

Լավագույն ֆուտբոլիստների հավաքականում ընդգրկվել է Անգլիայի հավաքականի 4 ֆուտբոլիստ, մասնավորապես Հարի Մագուայերը, Լյուկ Շոուն, Ջեյդոն Սանչոն և Հարի Քեյնը: Հիշեցնենք՝ քառորդ եզրափաչում Անգլիան 4-0 հաշվով ջախջախեց Ուկրաինային: Եվրո-ի կիսաեզրափակչում անգլիացիները կխաղան Դանիայի հետ.

Եվրո-2020-ի 1/4 եզրափակչի խորհրդանշական հավաքականը՝

Յան Զոմեր (Շվեյցարիա, 8,5), Վլադիմիր Ցոուֆալ (Չեխիա, 8,1), Թոմաս Վերմալեն (Բելգիա, 7,9), Հարի Մագուայեր (Անգլիա, 7,9), Լյուկ Շոու (Անգլիա, 8,2), Ջեյդոն Սանչո (Անգլիա, 7,5), Թոմաս Դիլեյնի (Դանիա, 8,6), Ջերդան Շաքիրի (Շվեյցարիա, 8,2), Լորենցո Ինսինյե (Իտալիա, 8,4), Հարի Քեյն (Անգլիա, 9,3), Կասպեր Դոլբերգ (Դանիա, 7,6):