Տոկիո-2020. Կարեն Խաչանովը քառորդ եզրափակիչում է
copy image url

Տոկիո-2020. Կարեն Խաչանովը քառորդ եզրափակիչում է

Սպորտ 3 տարի առաջ - 13:10 28-07-2021

Ռուսաստանի ներկայացուցիչ Կարեն Խաչանովը նվաճեց Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի թենիսի մրցաշարի քառորդ եզրափակիչի ուղեգիր:

Երրորդ շրջանում հայ թենիսիստը 3 սեթում առավելության հասավ արգենտինացի Դիեգո Շվարցմանի նկատմամբ՝ 6:1, 2:6, 6:1: Մրցախաղը տևեց 2 ժամ 5 րոպե:

Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի ֆրանսիացի Ուգո Ումբերը, որը պայքարից դուրս թողեց հույն Ստեֆանոս Ցիցիպասին:

Հիշեցնենք, որ Կարեն Խաչանովն Անդրեյ Ռուբլյովի հետ մասնակցել էր նաև Տոկիո-2020-ի զուգախաղի մրցմանը, որտեղ Ռուսաստանի զույգն առաջին շրջանում պարտվել էր ամերիկացիներ Ռաջիվ Ռամին և Ֆրենսիս Տիաֆոյին:

Ամենից շատ դիտված