Today is the day!
Europe
Եվրամիության երկրները ամբողջովին հրաժարվել են միանգամյա օգտագործման պլաստմասե որոշ ապրանքների օգտագործումից։ Այս մասին Twitter-ում հայտնել է շրջակա միջավայրի հարցերով եվրահանձնակատար Վիրջինյուս Սինկյավիչուսը:
Քաղաքական գործիչը պարզաբանել է, որ Եվրամիությունն այլևս չի արտադրի, օգտագործի և գնի մեկանգամյա օգտագործման պլաստմասե ամաններ, բամբակյա շվաբրեր, կոկտեյլ ծղոտներ և պլաստիկ փուչիկներ:
Համապատասխան օրենքը Եվրախորհրդարանում ընդունվել է դեռ 2019-ին, մեկանգամյա օգտագործման պլաստիկից հրաժարվելու գործադրման վերջնաժամկետը տրվեց մինչև 2021 թվականի հուլիսի 3-ը:
Ռուսաստանը նախատեսում է նաև օրենսդրական մակարդակում հրաժարվել բամբակյա շվաբրերից և պլաստմասե ամաններից:
Փոխվարչապետ Վիկտորիա Աբրամչենկոյի խոսքով՝ կառավարությունը պատրաստում է համապատասխան փոփոխություններ․ ըստ նրանց՝ նախատեսվում է հրաժարվել պլաստմասե իրերից, որոնք հնարավոր չէ վերամշակել: