Պայթյուն Պրահայում՝ հանցավոր աշխարհի մասին ֆիլմի նկարահանումների ժամանակ
copy image url

Պայթյուն Պրահայում՝ հանցավոր աշխարհի մասին ֆիլմի նկարահանումների ժամանակ

Արտաքին 3 տարի առաջ - 16:09 03-07-2021

Պրահայում տեղի է ունեցել պայթյուն հանցավոր աշխարհի մասին սուր սյուժեով ֆիլմի նկարահանումների ժամանակ: Այս մասին հայտնում է Չեխական ռադիոն:

Նշվում է, որ դեպքի հետևանքով տուժել են նկարահանող խմբի երեք անդամներ:

Նախնական տվյալներով, անհայտ քիմիական նյութը պայթել է դեկորացիայի տարրերից մեկում, որը պատրաստում էին նկարահանումներին: Ենթադրվում է, որ պայթյունը տեղի է ունեցել տուժածների անզգուշության պատճառով, քանի որ նրանք նախապես չեն զննել առարկան:

Աշխատակիցներին հոսպիտալացրել են լուրջ վնասվածքներով, նրանցից մեկի ոտքը բժիշկներն անդամահատել են: Ոստիկանությունից պաշտոնական տեղեկատվություն առայժմ չի ստացվել: