Հունիսի 30-ին՝ ժամը 14։02-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Խարբերդի ամառանոցների 6-րդ փողոցում գտնվող տներից մեկը այրվում է։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։Պարզվել է, որ տան բակում այրվում է անասնակեր․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։54-ին, մարվել՝ 15։39-ին։ Այրվել է մոտ 250 հակ անասնակեր։