Նավուր գյուղում 250 հակ անասնակեր է այրվել
copy image url

Նավուր գյուղում 250 հակ անասնակեր է այրվել

Ներքին 2 ամիս առաջ - 23:41 29-01-2025
Հունվարի 29-ին, ժամը 13:13-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նավուր գյուղի 4-րդ փողոցի 2-րդ փակուղու տներից մեկի մոտակայքում այրվում է կուտակած անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:58-ին, մարվել՝ 16:34-ին: Մասամբ այրվել է մոտ 250 հակ անասնակեր:

Ամենից շատ դիտված