Քրիստինա Ագիլերան սատարել է Բրիթնի Սփիրսին՝ հոր խնամակալության դեմ պայքարում
copy image url

Քրիստինա Ագիլերան սատարել է Բրիթնի Սփիրսին՝ հոր խնամակալության դեմ պայքարում

Ավելին 3 տարի առաջ - 20:08 29-06-2021

Երգչուհի Քրիստինա Ագիլերան Instagram-ում սատարել է իր գործընկերոջը՝ Բրիթնի Սփիրսին, որը հայտարարել է հոր խնամակալությունից ազատվելու անհրաժեշտության մասին:

Ագիլերան անընդունելի է համարում այն, ինչ կատարվում է Բրիթնիի հետ: «Երբ ձեզ լռեցնում են, անտեսում, ահաբեկում, մտերիմները հրաժարվում են աջակցել, սա ամենակործանարար և նվաստացուցիչ բանն է, որ կարելի է պատկերացնել:

Մի թերագնահատեք, թե դա որքան լուրջ հոգեկան և հուզական վնաս կարող է պատճառել: Կինը պետք է իրավունք ունենա վերահսկելու իր մարմինը, վերարտադրողական համակարգը, անձնական կյանքը, տարածքը, բուժումն ու երջանկությունը», - գրում է Ագիլերան:

Երգչուհին համոզված է, որ խնամակալը անազնիվ ու առանց կարեկցանքի է վարվել Սփիրսի հետ: «Որպես կին, որն աշխատում էր աներևակայելի պայմաններում և աներևակայելի ճնշման տակ, նա արժանի է երջանիկ ապրելու համար անհրաժեշտ ազատությանը», - ասել է աստղը:

Ամենից շատ դիտված