ՔՊ-ի ներսում առանց Փաշինյանի պաշտոններ են բաժանվում. ով ինչ հավակնություններ ունի․ Ժողովուրդ
copy image url

ՔՊ-ի ներսում առանց Փաշինյանի պաշտոններ են բաժանվում. ով ինչ հավակնություններ ունի․ Ժողովուրդ

Մամուլ 3 տարի առաջ - 09:22 29-06-2021

««Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ այս օրերին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում պաշտոնների բաժանման գործընթաց է, սակայն առանց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մասնակցության:

Մասնավորապես, մեր տեղեկություններով՝ քննարկումների ժամանակ ՔՊ-ականները ներկայացնում են իրենց հավակնությունները, որը ներկայացվում է խմբակցության ներկայիս ղեկավար Լիլիթ Մակունցին, վերջինս էլ այդ մասին տեղեկացնում է Նիկոլ Փաշինյանին:

Եվ այսպես, քանի որ Մակունցը գնալու է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան, խմբակցության ղեկավարի պաշտոնի համար հավակնություններ են հայտնել պատգամավորներ Հայկ Կոնջորյանն ու Արփի Դավոյանը, չնայած վերջինիս թեկնածությանը խմբակցությունում այնքան էլ կողմ չեն: Դավոյանին դիտարկել են անգամ որպես ԱԺ կին փոխնախագահի թեկնածու:

Մյուս թեժ պայքարը ԱԺ նախագահի պաշտոնի համար է, հավակնորդներն էլ՝ Արարատ Միրզոյանը, Ալեն Սիմոնյանը և Սուրեն Պապիկյանը, ու, կարծես թե, ավելի հակված են այն մտքին, որ կրկին Արարատ Միրզոյանը կլինի խորհրդարանի խոսնակը:

ԱԺ փոխնախագահ կարող է դառնալ նաև Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, ում թեկնածությունը արտաքին գործերի նախարարի կամ փոխնախարարի այնքան էլ չի ընկալվել, և որոշում է կայացվել բավարարվել ԱԺ փոխնախագահի աթոռը նրան տալով: Իսկ, ահա, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կարող է ղեկավարել Վլադիմիր Վարդանյանը:

Սակայն ինչպես նշեցինք, սրանք ընդամենը քննարկումներ են թիմի ներսում, և այն հավակնություններն են, որոնք ունեն ՔՊ-ականները: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դեռ լուռ հետևում է իրադարձություններին և կապ է պահում միայն Լիլիթ Մակունցի հետ»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում