Բաքվում սկսվել են ադրբեջանա-թուրքական զորավարժությունները
copy image url

Բաքվում սկսվել են ադրբեջանա-թուրքական զորավարժությունները

Արտաքին 3 տարի առաջ - 13:25 28-06-2021

Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է, որ Բաքվում սկսվել են ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժությունները, որոնցում ներգրավված են տանկեր, ուղղաթիռներ ու անօդաչու թռչող սարքեր:

«Ադրբեջանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև ռազմական ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի համաձայն՝ հունիսի 28-ին Բաքվում սկսվել են «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2021» համատեղ մարտավարական վարժանքները»,- հաղորդում է Ադրբեջանի ռազմական գերատեսչության կայքը:

Ադրբեջանի և Թուրքիայի զինվորականների մասնակցությամբ վարժանքների հիմնական նպատակն է «բարելավել երկու երկրների բանակների ստորաբաժանումների փոխգործակցությունը մարտական ​​գործողությունների ընթացքում, զարգացնել հրամանատարների՝ ռազմական որոշումներ կայացնելու և ստորաբաժանումների հրամանատարության հմտությունները»,- հավելել են նախարարությունից:

«Զորավարժություններին, որոնք տևելու են մինչև հունիսի 30-ը, ներգրավված են անձնակազմի մոտ 600 անդամ, շուրջ 40 տանկ և այլ զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի շուրջ 20 հրետանային և ականանետային միջոցներ, յոթ մարտական ​​և տրանսպորտային ուղղաթիռներ, երեք անօդաչու թռչող սարքեր, մոտ 50 միավոր տրանսպորտային միջոց»,- հստակեցնում է Ադրբեջանի ՊՆ-ն: