Արագածոտնի մարզպետի «ոչ պողպատե» արկածները․ բացառիկ ձայնագրություն
copy image url

Արագածոտնի մարզպետի «ոչ պողպատե» արկածները․ բացառիկ ձայնագրություն

Ներքին 3 տարի առաջ - 21:56 26-06-2021

Օրագիր.news-ն անդրադարձել էր, որ Արագածոտնի մարզպետ, ՔՊ-ական Դավիթ Գևորգյանը հայտնի է իր աշխատակիցների ու հատկապես աշխատակցուհիների հանդեպ իր դրսևորած սանձարձակ վարքով ու անպարկեշտ պահվածքով: Նշանակման օրվանից Դ․Գևորգյանը փողոցային բառապաշար է օգտագործում ոչ միայն առանձնազրույցների, այլև ավելի մեծ մասշտաբով հանդիպումների, ասենք՝ մարզպետարանի ամենշաբաթյա խորհրդակցությունների ժամանակ։ Սկզբնական շրջանում դա լուրջ դժգոհությունների առիթ էր դառնում, մանավանդ որ մարզպետը սիրում է բամբասանքներ տարածել։ Օրինակ՝ նա կարող է խորհրդակցության ժամանակ հայտարարել, որ մարզի ինչ-որ դպրոցի տնօրեն իր բաժնի վարիչի սիրուհին է։ Բայց դժգոհությունները հետզհետե պակասեցին, երբ բոլորը հասկացան, որ Նիկոլ Փաշինյանը տեղյակ է իր զինակցի վարքից, սակայն ոչինչ չի ձեռնարկի նրա դեմ, քանի որ գնահատում է նրա հավատարմությունը։

Հատկանշական է, որ մարզպետը սիրում է պատմել իր սեռական արկածների մասին։ Նրա սիրելի պատմություններից են Երևանի ավագանու՝ իրենից տարիքով մեծ երկու կանանց մասին, որոնցից մեկի հետ կապ է ունեցել մինչև 2018 թվականը, իսկ մյուսի հետ հարաբերությունները կարողացել է ավարտել՝ իրավապահ համակարգի մի աշխատակցի միջոցով շանտաժ անելով։ Զավեշտալի է նաև այն, որ Դ․ Գևորգյանը վստահ է, որ ինքը գեղեցկության մարմնացում է, և իր աշխատակիցներին, ում սկսում է սիրահետել, ուղարկում է իր կիսամերկ լուսանկարները։

Բացի սրանից՝ հայտնի է, որ անձնական խնդիրներ ունենալու դեպքում Արագածոտնի մարզպետը դիմում է քրեական աշխարհի օգնությանը, մասնավորապես նա մի քանի անգամ օգնություն է խնդրել «օրենքով գող» Նորագյուղցի Սևոյից, բայց քանի որ մարզպետի խնդրանքները երբեմն անիրականանալի են լինում, օգնության մերժումներն ավելի հաճախ են լինում, քան բուն օգնությունները։

Օրագիր․news-ը ստացել է մի ձայնագրություն, որը ցույց է տալիս, թե ինչպես է մարզպետը խոսում իր աշխատակիցների հետ:

Ձայնագրության մեջ լսվում է, թե ինչպես է Դ. Գևորգյանը խոսում աշխատակցուհիներից մեկի հետ ու ասում, որ նա գրեթե աշխատանքից հեռացված է:

«Ի՞նչ ես մոտեցել ասել Վարդանյան Գայանեին էսօրվա մրցույթի հետ կապված: Քեզ ո՞վ ա նման բան թույլ տվել: Դու ո՞վ ես: Ես գիտեմ, որ դու մարդ ես... երկրորդ անգամ քեզ նման բան թույլ չտաս: Էս հարցը հլը կճշտենք, որովհետև հաջորդ անգամ ազատման դիմում ես գրելու: Դու մի ոտքով էստեղից գնացել ես արդեն: Դու ընդհանապես չես համապաասխանում մեր պահանջներին ու չես համապատասխանում նրան, ինչ որ ներկայացրել ես քեզ:

Այսի՞նքն, բա ո՞վ պիտի որոշի: Ես շատ եմ ասել, այո, որովհետև դու ներկայացել ես մի ձև, իրականությունը ցույց ա տվել ուրիշ բան: Իրականությունը ցույց ա տվել էն, որ քո օգտակարությունն էստեղ 0-ի մոտ ա: Գործողությունների մասին էլ չեմ խոսում:

Նույն Վարդանյան Գայանեի հետ կապված: Դու որտեղ ինչ ուզում ես կարող ես քեզ թույլ տալ ասել, որ ես սկսեմ ասել...: Փաստերով կգնաս դատարանում կխոսաս, դու ո՞վ ես դառել, որ ես քո մոտ պետք ա – (նախադասությունը կիսատ էր ձայնագրությունում):

Ես քեզնից դժգոհ եմ: Պա՞րզ ա: Ինձ չի բավարարում քո աշխատանքը:

Ուրեմն ուշադիր լսիր՝ քեզ ինչ եմ ասում: Ով իմ հետ ուզում ա շանտաժով խոսի, պատասխանն ավելի տխուր ա լինում, ու ես քեզ խոստանում եմ՝ դու էդ պատասխանը կստանաս:

Ու նենց արա, որ մարդիկ, որ խնդրել են, չգան, ասեն՝ ներողություն եմ խնդրում ու վատ եմ զգում, որ ես սենց սխալ մարդու եմ խորհուրդ տվել:

Հուզիչ էր՝ գնա դուրսը հուզվի: Հեռու մի տեղ կարաս հուզվես:

Դու անցնում ես լկտիության սահմանը: Ես քո հետ անձնական ոչինչ չեմ ունեցել: Ես քո հետ ի՞նչ միջանձնային հարաբերություններ: Դու էս շենքում միակ մարդն ես, որ անընդհատ ընդհատում ա ինձ, էլ չեմ ասում, որ քեզ ավել բաներ ես թույլ տալիս: Դու աշխատի չափդ չկորցնես: Դու լրիվ չափերդ անցնում ես: Քեզ կարգի կհրավիրեմ ուրիշ ձևով արդեն: Պա՞րզ եմ ասում:

Քո այստեղ գալով բացի աշխատակազմում ոչ հաճելի, ոչ առողջ մթնոլորտ սարքելուց, բամբասանքներից, էսինչը շատ վատն ա, էսինչը կաշառակեր ա, սրանք ստոր են, սրանք նենգ են խոսակցություններից, հետո մի ամիս հետո նրանց լավը, պուպուշ դարձնեուց բացի մեծ հաշվով ուրիշ բան քո էստեղ գալուց չի փոխվել:

Ով ում պուպուշացրել ա, չի պուպուշացրել՝ ամեն մեկը գիտի: Դու գիտես, թե դու ում ես պուպուշացրել, ում՝ չէ: Ես գիտեմ, թե ես ում եմ պուպուշացրել, ում՝ չէ:

Ես ոչ քո ընկերուհին չեմ, ոչ էլ քո ընկերը: Դու իրավունք չունես իմ հետ տենց խոսես: Չափդ ճանաչի: Դու ստում ես: Դա նույն բանն ա, որ ես էլ քեզ անբարոյականության մեջ մեղադրեմ: Այ դրանք էդքան են ճշմարտությանը մոտիկ:

Հենց հիմա դու քո բառերի համար պատասխան ես տալու: .. պաշտոնական դիրքը որտեղ եմ չարաշահում»։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում