ԱՄԷ-ում Աբու Դաբիի իշխանությունները հայտարարել են օտարերկրյա զբոսաշրջիկների անվճար կամավոր պատվաստումների մեկնարկի մասին: Հաղորդվում է, որ տվյալ էմիրության կողմից տրված վիզա ունեցող քաղաքացիները կամ այն օտարերկրացիները, ովքեր օդանավակայան հասնելուն պես վիզա են ստանում, կարող են գրանցվել պատվաստանյութի մեկ կամ երկու դեղաչափերի համար, եթե նրանք նախատեսում են մեկ ամիս մնալ երկրում կամ պատրաստվում են նորից գալ:
Նշվում է, որ պատվաստումն իրականացվում է Sinopharm-ի կամ Pfizer/BioNTech-ի միջոցով:
Զբոսաշրջիկներին թույլատրվում է գրանցվել պատվաստումների համար նույնիսկ արտերկրից: Պայմանն Աբու Դաբիում վիզա ստանալն է, այլ ոչ թե մնացած վեց էմիրություններում: