Եղիսաբեթ II-ի անվտանգության աշխատակիցը պատմել է, թե ինչպես է թագուհին ծաղրել զբոսաշրջիկներին
copy image url

Եղիսաբեթ II-ի անվտանգության աշխատակիցը պատմել է, թե ինչպես է թագուհին ծաղրել զբոսաշրջիկներին

Ավելին 3 տարի առաջ - 13:07 03-08-2021

Եղիսաբեթ II-ի անվտանգության նախկին սպա Ռիչարդ Գրիֆինը խոսել է ծիծաղելի միջադեպի մասին, երբ թագուհին ծաղրել է իրեն չճանաչող ամերիկացի զբոսաշրջիկներին: Այս մասին հայտնում է The Sun-ը:

Գրիֆինի խոսքերով՝ մի խումբ ճանապարհորդներ ժամանակին հանդիպել են Եղիսաբեթ II- ն, երբ շրջում էին Շոտլանդիայի Բալմորալ քաղաքում գտնվող թագավորական նստավայրով, որտեղ Նորին Մեծությունը հաճախ է անցկացնում ամառը:

Բոսաշրջիկները հարցրել են, թե արդյոք նա ապրում է այդ տարածքում, ինչին միապետը հանգիստ պատասխանել է, որ մոտակայքում տուն ունի:

Հետո նրանք հարցրել են, թե նա երբևէ հանդիպե՞լ է թագուհուն:

«Ոչ, բայց այս սպան հանդիպել է», - պատասխանել է Եղիսաբեթ Երկրորդը՝ մատնանշելով Գրիֆինին, ով թագավորական ընտանիքի հետ աշխատել է ավելի քան 30 տարի:

Ինչպես նկատել է նախկին աշխատակիցը, ճանապարհորդները հեռացել են՝ չհասկանալով, թե ում հետ են նոր զրուցել:

Ամենից շատ դիտված