Ինչպես են խաբում հայ զբոսաշրջիկներին. տարադրամի փոխարժեքը սահմանում է ավիաընկերությունը, ոչ թե ԿԲ֊ն
copy image url

Ինչպես են խաբում հայ զբոսաշրջիկներին. տարադրամի փոխարժեքը սահմանում է ավիաընկերությունը, ոչ թե ԿԲ֊ն

Ներքին 3 տարի առաջ - 15:13 30-06-2021

Եթե որոշել եք գնալ հանգստի և ունեք Ձեր տուր փաթեթի համար նախատեսված Կենտրոնական բանկի սահմանումով դոլարին համարժեք դրամը, մի շտապեք։ Տուր ընկերությունում Ձեզնից շատ ավելի են պահանջելու։ Պարզվում է՝ ՀՀ քաղաքացու ճամփորդության համար դոլարի փոխարժեք սահմանողը ոչ թե ՀՀ կենտրոնական բանկն է, այլ ավիաընկերությունը, որով պիտի թռչեք։

Այսօր գրեթե բոլոր հարթակներում կարելի է տեսնել արտերկիր հանգստի գնալու առաջարկներ, որոնց համար գինը, չգիտես ինչու, հայ սպառողի համար սահմանված է դոլարով։ Սակայն, եթե Դուք մտածում եք, որ օրինակ՝ 1000 դոլարը համարժեք է 493,000 դրամի (դոլարի փոխարժեքն այս պահին միջինը 493 դրամ է), սխալվում եք։ Ավիաընկերությունները սահմանում են իրենց սեփական փոխարժեքը, որը համապատասխանում է միջինում 530 դրամի։ Այսինքն Ձեր 1000 դոլար արժողությամբ փաթեթն ավիաընկերության քմահաճույքով 37000 դրամ ավելի թանկ է արժենալու։

Մենք զրուցել ենք «Maratuk Tours & Travel» ըներության հետ՝ համոզվելու համար, որ վերոնշյալը համապատասխանում է իրականությանը։ Ընկերության աշխատակիցը մեզ ասաց, որ ավիատոմսի համար փոխարժեք սահմանում է ավիաընկերությունը։ Թե որն է դրա տրամաբանությունը, աշխատակիցը չնշեց։

Նույն չգրված օրենքներն են գործում նաև այս պահին առկա բոլոր զբոսաշրջային կազմակերպություններում։ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այս իրավիճակը կոչվում է անհիմն հարստացում։

Նշենք նաև, որ զբոսաշրջային կազմակերպությունները թույլ չեն տալիս վճարումը կատարել դոլարով։

Ամենից շատ դիտված