Ազատ ոճային երիտասարդ ըմբիշները կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը
copy image url

Ազատ ոճային երիտասարդ ըմբիշները կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը

Սպորտ 3 տարի առաջ - 14:14 25-06-2021

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական ընտրանին Եվրոպայի առաջնությանը կմասնակցի 8 մարզիկով:

Գերմանական Դորտմունդ քաղաքում կայանալիք մրցաշարին կմասնակցեն 57 կգ Մանվել Խնձրցյանը, 61 կգ Լևիկ Միքայելյանը, 65 կգ Տիգրան Ղազարյանը, 70 կգ Նարեկ Հարությունյանը, 74 կգ Մուշեղ Մկրտչյանը, 79 կգ Կնյազ Իբոյանը, 92 կգ Սերգեյ Սարգսյանը, 125 կգ Լյովա Գևորգյանը:

ԵԱ-ն կկայանա հունիսի 28-ից հուլիսի 4-ը: