Շատ կոռեկտ է թիվ մեկ բարձրաստիճան պաշտոնյայի սրահ մուտք գործելիս ոտքի կանգնել․ Ռ․ Պետրոսյանը՝  Ն․ Փաշինյանի սրահ մտնելիս ոտքի կանգնելու մասին
copy image url

Շատ կոռեկտ է թիվ մեկ բարձրաստիճան պաշտոնյայի սրահ մուտք գործելիս ոտքի կանգնել․ Ռ․ Պետրոսյանը՝ Ն․ Փաշինյանի սրահ մտնելիս ոտքի կանգնելու մասին

Ներքին 3 տարի առաջ - 14:31 24-06-2021

Արդյոք շրջակա միջավայրի նախարարությունում կլինի «կադրային ջարդ», նրանց հանդեպ, ովքեր ընտրություններին սատարել են այլ քաղաքական ուժի, լրագրողների հետ ճեպազրույցում պարզաբանեց ՇՄ նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը:

«Մեր նախարարությունում կարկառուն դաշնակցականների զավակներ, ԲՀԿ-ի ներկայացուցիչների հարազատներ կան, ովքեր աշխատում են և իրենց պարտականությունների մեջ չեն թերանում, բնականաբար շարունակելու են իրենց աշխատանքը: Մեկ տասնյակից ավել նման աշխատակիցներ ունենք, շատ նորմալ աշխատում են»,-նշեց նա:

Ըստ նախարարի պաշտոնակատարի՝ իրենց նախարարությունում ոչ ոք ոչ ոքի չեն հուշել, չի ասել և չի քննարկվել ընտրությունների հետ կապված որևէ հարց:

Անդրադառնալով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի սրահ մտնելիս ոտքի կանգնելուն՝ նա ասաց.

«Շատ կոռեկտ է թիվ մեկ բարձրաստիճան պաշտոնյայի սրահ մուտք գործելիս ոտքի կանգնել և դիմավորելը: Այդպիսի կարգ ու կանոնն ինձ բավարարում է: Մենք էլ ենք ժողովուրդ, վարչապետն էլ է ժողովուրդ»,-նշեց Ռոմանոս Պետրոսյանը

Ամենից շատ դիտված