Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդույամբ մեկնարկած քայլերթին միանում են հազարավոր քաղաքացիներ, այդ թվում՝ պատերազմում նահատակված զինծառայողների ծնողները:
Պայքարին միացել է նաև 44-օրյա պատերազմում զոհված կապիտան Իշխան Պետրոսյանի ընտանիքը՝ կինը, դուստրերը, թոռնիկները, ովքեր ծնվել են պապիկի զոհվելուց հետո:
Ի դեպ, համացանցում տարածված լուսանկարը, որտեղ Բագրատ Սրբազանը գրկել է եռագույնը ձեռքին պահած փոքրիկ աղջնակին, հերոս Իշխան Պետրոսյանի թոռնիկն է՝ Գայանեն:
«Իրենց պապիկի գործը կիսատ չթողնելով՝ պայքարում են հայի հայ մնալու համար, պայքարում են, որ եռաբլուր մտնելիս հպարտ նայեն իրենց պապիկի նկարին, չամաչեն որ չկարողացան պահել պապիկի կյանքով պահաց հայրենիքը»,-
Oragir.News-ի հետ զրույցում ասաց հերոս Իշխան Պետրոսյանի դուստրը՝ Մարգարիտա Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 9-ին, Աբովյան քաղաքից մեկնարկել է Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը դեպի մայրաքաղաք Երևան՝ Հանրապետության հրապարակ: Ժամը 16:00-ին նախատեսված է համազգային հանրահավաք: