Ալցհեյմերի հիվանդությամբ տառապող տղամարդը մոռացել է, որ ամուսնացած է, և նորից ամուսնացել է
copy image url

Ալցհեյմերի հիվանդությամբ տառապող տղամարդը մոռացել է, որ ամուսնացած է, և նորից ամուսնացել է

Ավելին 3 տարի առաջ - 19:17 23-06-2021

Ամերիկյան Կոնեկտիկուտ նահանգի 56-ամյա բնակիչ Փիթեր Մարշալը, որը տառապում էր Ալցհեյմերի հիվանդությամբ, մոռացել է, որ ամուսնացած է և կրկին ամուսնության առաջարկ է արել իր կնոջը՝ Լիզա Մարշալին, հայտնում է The Washington Post- ը:

Ալցհեյմերի հիվանդությունը Փիթերի մոտ դրսևորվել է տկարամտության և հիշողության խանգարման տեսքով, և ավելի սրվել է 2021 թվականի հունվարից: Տղամարդն իր կնոջը երկրորդ անգամ է ամուսնության առաջարկ արել հեռուստաշոու դիտելիս, որի վերջում հարսանիք է ցուցադրվել:

«Դա սարսափելի էր, բայց ես ամեն ինչ արեցի, որպեսզի դրական մնամ և կենտրոնանամ այս օրվա վրա», - կիսվել է Լիզա Մարշալը:

Փիթերի և Լիզայի նոր հարսանիքը տեղի է ունեցել ընկերների և Փիթերի բժիշկների ներկայությամբ:

Ամենից շատ դիտված