Microsoft-ի կապիտալացումը հասնում է 2 տրիլիոն դոլարի
copy image url

Microsoft-ի կապիտալացումը հասնում է 2 տրիլիոն դոլարի

Արտաքին 3 տարի առաջ - 09:55 23-06-2021

Ամերիկյան Microsoft կորպորացիայի շուկայական կապիտալացումը հասել է 2 տրիլիոն դոլարի: Այդ մասին վկայում են Nasdaq բորսայի տվյալները:

Փաստորեն Microsoft-ը դարձել է երկու ընկերություններից մեկը, որոնց կապիտալացումն ավելի քան 2 տրիլիոն դոլար էր (մյուսը Apple-ն է):

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ամերիկյան Microsoft ընկերությունը 2025 թ. հոկտեմբերի 14-ին դադարելու է աջակցելուց Windows 10 Home և Pro օպերացիոն համակարգերին: Windows 10 օպերացիոն համակարգը թողարկվել է 2015 թ., որից հետո Microsoft-ը հայտարարեց, որ դա լինելու է անընդհատ թարմացվող «վերջին Windows-ը»: