Արմեն Չարչյանը ներգրավվեց որպես մեղադրյալ. Էրիկ Ալեքսանյան
copy image url

Արմեն Չարչյանը ներգրավվեց որպես մեղադրյալ. Էրիկ Ալեքսանյան

Ներքին 3 տարի առաջ - 21:55 21-06-2021

«Իզմիրլյան» ԲԿ-ի ղեկավար, բժիշկ-վնասվածքաբան, պրոֆեսոր Արմեն Չարչյանին Հատուկ քննչական ծառայությունը որոշում է կայացրել որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է նրա փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

«Միևնույն ժամանակ քննիչը որոշում է կայացրել պ-ն Չարչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն հարուցելու մասին։

Պարոն Չարչյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, հրաժարվել է ցուցմունք տալ և վերջինս պնդում է, որ իր նկատմամբ իրականացվող հետապնդումն իր մեջ պարունակում է քաղաքական երանգներ»,- գրել է փաստաբանը։

Ձեզ գուցե հետաքրքրի