Այլևս չի կարող խոսք լինել քննությանը խոչընդոտելու և կալանավորման հիմքի գոյության մասին․ Էրիկ Ալեքսանյան
copy image url

Այլևս չի կարող խոսք լինել քննությանը խոչընդոտելու և կալանավորման հիմքի գոյության մասին․ Էրիկ Ալեքսանյան

Ներքին 3 տարի առաջ - 20:48 29-07-2021

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի գործով նախաքննության ավարտվել է։ Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այլևս որևէ կերպ չի կարող խոսք լինել քննությանը խոչընդոտելու և կալանավորման հիմքի գոյության մասին։

«Քննությանը խոչընդոտելու հիմքը, գտնում ենք, որ ոչ միայն այն ժամանակ գոյություն չուներ, այլև , եթե պայամանականորեն ընդունենք , որ այն գոյություն ունենցել է, ապա այս պահին ՝ նախաքննության ավարտից հետո այլևս գոյություն չունի։ Մենք գիտենք, որ քննության սկզբնական փուլի ավարտվելուց հետո, երբ բոլոր ապացույցները հավաքվում են, ստուգումներ են կատարվում,գնահատականներ են տրվում և բոլոր այն մտավախությունները, որոնք նախկինում ունեցել է վարույթ իրականացնող մարմինը, դրանք կա՛մ ի սպառ վերանում են, կա՛մ էապես նվազում են։ Մենք գործ ունենք, եթե ոչ հիմքի ի սպառ բացակայության հետ, ապա գոնե նվազման առումով միանշանակ կարող ենք խոսել։ Հետևաբար ՝ Առուշանյանի այս պահին կալանքի տակ մնալն օրինական չի կարող համարվել»,-ասաց Էրիկ Ալեքսանյանը։

Նա նաև նշեց, որ այս պահին վերաքննիչ դատարանում նշանակված է դատական նիստ օգոստոսի 2-ին, որտեղ դատարանը քննության է առնելու պաշտպանների բողոքը։

Հիշեցնենք, որ Առուշ Առուշանյանի գործող վարույթն իրականացնող մարմինը որոշել է գործն ավարտել և այն ուղարկել դատարան։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով։

Ամենից շատ դիտված