Տպագրական խոտանն անվավեր համարելու հիմք չէ. Մուկուչյանն արձագանքել է «Հայաստան» դաշինքին
copy image url

Տպագրական խոտանն անվավեր համարելու հիմք չէ. Մուկուչյանն արձագանքել է «Հայաստան» դաշինքին

Ներքին 3 տարի առաջ - 20:10 20-06-2021

Քվեաթերթիկների վրա հնարավոր տպագրական խնդիրների առկայության դեպքում այդ քվեաթերթիկներն անվավեր չեն համարվի։

Այս մասին ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ասել է «Հետքին» տված հարցազրույցում՝ արձագանքելով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների ահազանգերին, թե 24 համարի քվեաթերթիկների վրա առկա են տպագրական նշումներ, որոնց պատճառով դրանք հետագայում կարող են անվավեր համարվել։

«70 մլն քվեաթերթիկ է տպագրվել, և հնարավոր է, որ դրանց վրա ինչ–որ խոտաններ առկա լինեն։ Հանձնաժողովները նախազգուշացված են, բոլոր այդ քվեաթերթիկները փորձում են առանձնացնել։ Բայց և միանշանակ պարզ է, որ նշում կամ գրառում կատարելը պետք է վերաբերվի նրան, որ ընտրողը դրանով փորձում է բացահայտել իր քվեն։ Հետևաբար, ՏԸՀ–ների համար, իհարկե, խնդիրը պետք է լինի ամփոփել ընտրությունների արդյունքը Ընտրական օրենսգրքին համապատասխան»,– ասել է Մուկուչյանը։


Նա ընդգծել է, որ, անկախ նրանից, թե որ քաղաքական ուժի քվեաթերթիկի վրա է հայտնաբերվում տպագրական խոտանը, այն համարվելու է վավեր քվեաթերթիկ, եթե, իհարկե, այլ կարգի հատուկ նշումներ չպարունակի։