ԵՄ խորհուրդը հավանություն է տվել պատժամիջոցների շրջանցումը քրեական հանցագործություն համարելու գաղափարին
copy image url

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել պատժամիջոցների շրջանցումը քրեական հանցագործություն համարելու գաղափարին

Արտաքին 2 տարի առաջ - 23:34 09-06-2022
Արդարադատության հարցերով եվրահանձնակատար Դիդյե Ռեյնդերսը հայտարարել է, որ ԵՄ պատժամիջոցների շրջանցումը կառույցի երկրների տարածքում քրեական հանցագործություն համարելու առաջարկը պաշտպանվել է, սակայն գաղափարի գործնական իրականացումը դեռ շատ ժամանակ կպահանջի, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Այս մասին Ռեյնդերսն ասել է ԵՄ խորհրդի՝ արդարադատության և ներքին գործերի նախարարների մակարդակով Լյուքսեմբուրգում կայացած նիստից հետո:

«Ես շատ գոհ եմ, որ մեզ հաջողվեց ստանալ նախարարների աջակցությունն այս ուղղությամբ հետևողական առաջընթացի համար։ Սակայն այս գործընթացը շատ բարդ է և երկար ժամանակ կպահանջի»,- նշել է նա՝ հավելելով, որ իրավական տեքստերը պետք է հաստատվեն ԵՄ խորհրդի և Եվրախորհրդարանի կողմից:

Ամենից շատ դիտված